?

Log in

No account? Create an account
Ծննդյան օրը մարդու ապրած կյանքը վերահաշվարելու, նրա գործունեության շահավետությունը հասկանալու յուրատեսակ հնարավորութ­յուն է: Կան անհատներ, որոնք ինքնին բացառիկ են, այն աստիճան բացառիկ, որ խոսքն անզոր է դառնում, իսկ մազերդ բացառապես բիզ-բիզ են կանգնում:

Սիրելի´ տիկին Հ.Հ., Ձեր կենսագրությունն արդեն Խոսք է, Էություն եւ Զգացմունք: Երանի նրանց, ովքեր բախտ են ունեցել ունկնդրելու Ձեր խիստ բացառիկ խոսքը, ովքեր Ձեր լուրջ պետական-կոմերիտական անզուգական կերպարի մեջ գտել են իրենց փողերը:

Հպարտ ենք Ձեզանով. Ձեր շնորհիվ ՀՀ սփյուռքի նախարարությունն այսօր Արտագաղթի կառավարության ամենաանկապ ու ամենաանիմաստ կառույցն է: Դուք նպաստում եք մեզանից յուրաքանչյուրի հիմարացմանը եւ թալանելուն` անկախ տարիքից եւ բնակության վայրից: Այս բացառիկ հուզիչ պահին ուզում ենք հատկապես ընդգծել, որ ով կոմսոմոլի սերժիկյան դպրոցը չի անցել, նա չի կարող ճիշտ պահին ճիշտ կողմնորոշվել, զգոն ու պատասխանատու փոխել հացի տոմսը` կանգ չառնելով որևէ խոչընդոտի առջեւ: Հավատացե´ք, իրոք անսպառ են Լենին պապիկի պատգամներն ու Նժդեհի հորդորները:

Զարմացնող ու հիացնող են Ձեր «ներքին» տեսողությունը եւ «արտաքին» մարսողությունը, մարքսիզմ-լենինիզմի եւ աստղագիտության Ձեր խորը ճանաչողությունը: Միայն ընտրյալներին է հատուկ այս ամենը, միայն ընտրյալները կարող են հայտնաբերել Սփյուռքի ամենաընտրյալ ու տաղանդավոր երիտասարդին՝ ՆԱՍԱ-յի չեմպիոն ու ավիացիայի դոկտոր-պրոֆեսոր Արթուր Պողոսյանին... Միայն ընտրյալները ունեն ընտրյալ ծրագրեր՝ «Արի՛ տուն» («Դե կորի՛ գնա, դու հլը ստե՞ղ ես»),  «Ներդրում Հայաստանում» («Հարիֆների անհավատալի արկածները Սերժիկստանում»)...

Մեզ գոտեպնդում է Ձեր տեսակը, քանակը եւ որակը: Դուք մեր Հենարանն եք, մեր Առաջնորդը, մեր Ուսուցիչը, մեր Բացառիկը: Շարունակե´ք Ձեր հայրենանվեր, ազգանպաստ գործունեությունը` ի բարօրություն Սերժիկի, Սաշիկի, Միշիկի ու Լֆիկի: Մենք սիրում ենք Ձեզ եւ ձեր ճաք տված կառավարության բոլոր անդամներին:

Սիրելի´ տիկին Հ.Հ., ընդունե´ք նախարարության նախկին, ներկա եւ ապագա բոլոր աշխատակիցների ամենաջերմ ու ամենաբացառիկ շնորհավորանքները:

ՀՀ արտագաղթի (սփյուռքի) նախարարության աշխատակազմ
Всевидящее Око

Մե՛կ էլ, մե՛կ էլ...

Ահավոր անլուրջ, այսքան պրիմիտիվ,
Ցուգցվանգ էր ընկել վերջի բոլշեւիկ,
Խուճապ թե սարսափ՝ դժվար է ասել,
Բայց խիարն էլի թարս էր բուսնել:

Գաղջ ու տաղտուկ իր ողջ էությամբ
Նաղդել էր ուզում տռուզ մի մկան,
Սաղացնել կերպով իր չարչիական
Այդ տրոյական ձիուն խրխնջան:

Բայց ախմախ հո չի քառյակն հրաշալի,
Որ բոլշեւիկյան կուտն այս ուտի:
Հաճախորդ հո չեն, որ թողած Սերժին,
Լուծեն հարցերը ինչ-որ մկնիկի:

Չէ՛, ցողունացվածը շուստրի է գեղում,
Գաղջ ինտրիգներում, հարսանիքներում,
Իսկ բաց տիրույթում՝ միայն կաղ բադիկ,
Սոսկ մի մարդատյաց վերջի բոլշեւիկ:

Դե ուրեմն, քառյակ տղե՛րք,
Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք,
Մի զարկ տվեք գաղջի գահին,
Որ խորտակվի նա հիմնովին...
Всевидящее Око

Այլեւս երբեք...

Ես՝ տոկոս խփող վերջի բոլշեւիկս,
Չեմ առաջադրվի այլեւս երբեք.
Պեշկա նախագա՞հ, տրյապկա վարչապե՞տ...
Ո՛չ, լավ է լինեմ բոլշեւիկ գենսե՛կ:

Ուզում եմ նորից ձեզ հարիֆացնել.
Թուրքմենբաշուց եմ օրինակ վերցրել:
Պիտի գռփեմ ձեզ մինչեւ գերեզման,
Մինչ վերջին հայը լքի Հայաստան...
Всевидящее Око

Դեպի ջհանդամ

Սերժի ղալաթով, օֆշոր խալաթով
Սլանում եմ ես դեպի ջհանդամ:
Մաքուր քրտինքով լափած փողերով
Ճողոպրում եմ դեպ արտասահման:

Շնորհակալ եմ ես ընկեր Սերժիկին,
Շնորհակալ եմ եւ ճաքած Հրայրին,
Փուչիկ Կարենին, սոխակ Գալուստին,
Խոսնակ Շարմազին ու աշոծյանին:

ՈՒ բոլոր նրանց՝ կոմսոմոլներին,
Որ ճաքեր տալով մեջքիս կանգնեցին...
Բայց Սերժիկն անգութ իրիկվա դեմին
Լավ քցողական խաղաց իմ գլխին...

Դեռ փետրվարին եւ կամ հունվարին,
Դեկտեմբեր-մարտին եւ կամ հունիսին,
Դիմել էի ես տոկոս խփողին,
Որ դեն շպրտի փալաս Տիկոյին...
Всевидящее Око

Ընկած եզը

Ասում են, իբր գաղջ մթնոլորտում
Այլեւս ընկած եզին չեն խփում.
Խփում են միայն տռուզ մկնիկին,
Ու մեկ էլ, օհո՜, վերջի բոլշեւիկին...

Ասում են, եզանց գաղջագույն որջում
Շունը տիրոջը էլ չի ճանաչում.
Ու ահել-ջահել իրար խառնված՝
Հոտոտում են օդը գաղջոտված:

Առնետներն անթիվ բա ախմախ հո չեն,
Որ ընկած եզին հավերժ պաչպչեն,
Թարս բուսնած խիար միայն լպստեն
Ու մեկ էլ փուչիկ Կարեն խաղացնեն...
Всевидящее Око

Նարիմանովի դասը

Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Կտրեցիր ջրից հարիֆ հայերին,
Տվեցիր թուրք քո ընկերներին,
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ:

Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Սովամահ արա հայերին ախմախ,
Ոստանն Այրարատ դարձրու անապատ,
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ:
Всевидящее Око

Ախմախ ու չաթլախ...

Բռնակալներ են եկել, գնացել,
Մեկը մյուսից ախմախ ու չաթլախ,
Ոճրագործներ ու թալանչիներ,
Մեկը մյուսից չաթլախ ու ախմախ:

Ու չի հասկացել ոչ ոք սրանցից՝
Քադաֆիներից ու հուսեյններից,
Չաուշեսկուից ու մուբարաքից,
Յանուկովիչից ու սերժիկներից,

Որ վերջը մեկն է բոլոր չաթլախաց,
Մեկն ու միակը բոլոր ախմախաց.
Լինես ոսկեզօծ թե ցողունացված,
Սուրը հատուցման գլխիդ է կախված...
Всевидящее Око
Իմ սիրելիներ, թե դրամ ունեք,
Պահեք բարձի տակ, դոլլար չշինեք,
Մենք 25 տոկոս գինը կգցենք
Ու մեկ գիշերում ձեզ կերջանկացնենք:
Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք...

Իմ պաշտելիներ, թե ոսկի ունեք,
Էլ մի հապաղեք, շտապ մեզ տվեք,
Պահուստները ձեր մենք շուտ կծախենք
Ու համեստորեն կայֆավատ կլնենք:
Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք...

Իմ գյուղացիներ, թե դուք կով ունեք,
Պտուկներն իրա զգույշ մաժմժեք,
17 միլիոն դուք էլ որ տեսնեք,
Պտուկ չէ, իրա թրիքն էլ կուտեք:
Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք...

Հայրենակիցներ, թե դուք խելք ունեք,
Ձեր կրիտիկական զանգվածն հավաքեք,
Դեպի Ռուսաստան չվեք, հեռացեք,
Հա, դե չմոռանաք մեզ փող ուղարկեք:
Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք...

Հավատացյալներ, աստված կսիրեք,
Բենթլի Սամոյին դուք հանգիստ թողեք,
Այդ օֆշորի հետ մենք ոչ մի կապ չունենք,
Կիպրոս-միպրոս էլ չենք թռել երբեք:
Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք...

Հայեր ու ռուսներ, դուք էլ լավ լսեք,
Միության հետ հո մենք սահման չունենք
Ու դառնալ անդամ չենք կարող երբեք,
Վայ Սերժի արեւ, ձեռնտու չի մեզ:
Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք...
Всевидящее Око

Մենք հո ախմախ չենք...

Ռեսուրս ենք մաշում, ռեսուրս տաշտշում,
Ապահով երկիր անխոնջ կառուցում:
Մենք հո ախմախ չենք, թալանչի ենք մենք,
Ջեբկիրներ ենք մենք, ու մեզ փող է պետք:
Մեզ պետք են էժան ու երկար փողեր.
Ձե՛ր ջեբի փողը, այ դուք համբալներ...

Մենք հո ախմախ չենք, ագռավներ ենք մենք,
Բոթաբեր, հայակեր, անկուշտ ագռավներ:
Ձեր հաստ գաղջ կաշին մի լավ կքերթենք,
Կբարեփոխենք ու էքսպորտ կանենք.
Հարյուրից ութսուն արտագաղթ կլնեք,
Մաքսի միության չուլանում կապրեք...
Всевидящее Око
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու կեւորկովի փառապանծ սանիկ,
Կոմսոմոլի դու հավերժ մարտիկ,
Բարության տիպար կրակոտ Սերժիկ:

Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու կուտակային անկուշտ թալանչի,
Հզոր ռահվիրա դու արտագաղթի,
Թարս բուսնած խիար Համզաչիմանի:

Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու տոկոս խփող ղումարբազ լկտի,
Նենգ ու դավադիր դու մի բորենի,
Ազնիվ աշակերտ թալեաթ-փաշայի:

Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Դու արարիչը գաղջ մթնոլորտի,
Պատուհասը դու Հայոց աշխարհի,
Նախագահը սոսկ ավազակների:

Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ,
Ապրե՛ս, որ մարդկանց սովահար անես,
Ապրե՛ս, որ երկիր քարուքանդ անես,
Ապրե՛ս որ դու կաս, վերջի՛ բոլշեւիկ
Всевидящее Око

Армянские слоны...

Шахматы: Россию растоптали армянские слоны


Странное и забавное название дал своей статье автор "Комсомольской правды". Насколько я помню, армянские слоны растоптали Египет с Израилем, а с россиянами вели себя весьма миролюбиво, в отличие от озверевших в этот день азербайджанских баранов. Кстати, большое им спасибо за этот героический и толерантнейший поступок. Армянские слоны такого шикарного подарка не ожидали... :)
Всевидящее Око
vozni  спрашивает: "почему со встречи с Ашотяном видео не выставили, значит ее об***ть можно, а его нет?"

Вполне резонно. Ашотян ведь ничуть не уступает ни Грануш, ни Асмик. Народ должен знать всех своих героев
нах, народ хочет любоваться всеми отличниками-комсомольцами в правительстве. Короче, Ашотяна в Ютьюб, срочно... :)
Всевидящее Око
Всевидящее Око
Բլոգերները կարող են նույնիսկ հարցեր էլ չտալ, բավական է "պետական" պաշտոնյան բերանը բացի, եւ արդեն ամեն ինչ դառնում է հասկանալի: Վի զնաետե շտո, յա վամ ադին ումնի վեշ սկաժու, նո տոլկո վի նե աբիժայտես (©). ձեր կառավարությունը ժողովրդի արյունը ծծող տզրուկների, սովորական գող-ավազակների ու կիսագրագետ չարչիների մի հավաքածու է...

Всевидящее Око
Всевидящее Око
Не могу пройти мимо мини-обзора грузинской прессы у kamavor-a. Там много перлов примитивной грузинской армянофобии и элементарного дебилизма, но мне приглянулся вот этот. И автор сей глупости не человек с улицы с четырьмя классами образования, не маргинал-погромщик и не мелкий пацан из подворотни - перед нами известный режиссёр, чуть ли не совесть грузинского народа...

Цитата: "Для армян характерно присвоение чужой истории. Пусть армяне следят за своей страной. У меня много друзей и братьев в Армении, но если мы сейчас не будем начеку, мы можем погибнуть." [Известный режиссёр Резо Чхеидзе]

Всего три предложения, но сколько желчи, наглости, лицемерия и ксенофобской глупости у режиссера. Раз за разом именно грузин ловят на наглом присвоении армянских церквей, а он еще осмеливается говорить о "присвоении чужой истории". На воре, как говорится, шапка горит... Очень хотелось бы взглянуть на его армянских "друзей и братьев", которые до сих пор не подозревали, что им "характерно" и что именно из-за них бедный режиссер "может погибнуть" вместе со всей своей кодлой погромщиков. Ау, "братья" Резо, где вы? Отзовитесь, у вашего известного "брата" не менее известная стадия параноидального бреда...

Всевидящее Око

Երիտասարդ տաղանդներ

"…Որքա՜ն տաղանդավոր երիտասարդներ կան, որոնց աջակցել ու սատարել է պետք. նրանցից շատերը կարող են և արժանի են ոչ միայն հայ հանրության ուշադրության կենտրոնում լինելու, այլև` ճանաչում գտնելու համաշխարհային ասպարեզում: Հենց այս հայրենանվեր առաքելությամբ ու մտահոգությամբ էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեռնարկել է հայրենանվեր ու ազգապահպան իր հերթական ծրագիրը` «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴՆԵՐ» խորագրով: Նախարարության «Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը», ստանձնելով երիտասարդ տաղանդների հայտնաբերման գործընթացը, պարբերաբար անդրադառնալու է տաղանդավոր երիտասարդների գործունեությանն ու հանդիպումներ է կազմակերպելու նրանց հետ` մեր հասարակությանը ծանոթացնելով նոր ու խոստումնալից արժեքներին, ովքեր հոգևոր սերնդափոխության հիմնասյուներն են դառնալու: Դե ինչ, մեկնարկը տրված է, հրաշալի մտահղացումն, անշուշտ, կգտնի ընտրյալներին:"

Փառք քեզ, տաղանդավոր երիտասարդ Արթուր Պողոսյան ջան: Սփյուռքի նախարարությունը քեզ չի մոռացել, ով դու Նյուտոնին ծալած աշխարհահռչակ աստղագետ, Գալիլեյի հանճարեղ հետնորդ,  առաջին ու վերջին հայ տիեզերագնաց, ՆԱՍԱ-յի չեմպիոն ու ավիացիայի դոկտոր-պրոֆեսոր: Մենք սպասում ենք քեզ: Մենք սիրում ենք քեզ: Արի՛ տուն...



Всевидящее Око
«Ուղեւորների պասիվությունը մեզ ավելի զգուշավոր է դարձնում մեր ծրագրերի իրականացման հարցում»:

Во всем, конечно, виноваты эти тупые пассивные пассажиры. Как же не повезло с пассажирами этому генетически сверхинтелектуальному олигарху, а ведь у АрмAvia такие грандиозные прожекты...

Արտասահմանում հանգստանալու մեկնող հայ զբոսաշրջիկներին էլ գործարարը հորդորեց հույսները կտրել՝ ամառային զեղչեր չեն լինելու:

Что вы, что вы, господин олигарх, не волнуйтесь: армянские пассивные туристы не ждут у моря погоды. Они активно летят в Ларнаку через Ригу, и в Барселону - через Антананариву. В Мадагаскаре по заказу Форбс большие скидки для армян - соседи все же по турнирной таблице...
Всевидящее Око

"The Washington Post" об Арцахе

Активность немножко смущает на фоне телодвижений Лаврова и Клинтон, но читать можно: как это ни странно, слышен голос Арцаха, да и вонючего запаха керосина особо не чувствуется. Сразу две статьи:

In Karabakh, the first post-Soviet war
The Washington Post, July 7, 2011


In Karabakh, the first post-Soviet war...Collapse )


Nagorno-Karabakh wants a seat at the table
The Washington Post, July 8, 2011


Nagorno-Karabakh wants a seat at the table...Collapse )
Всевидящее Око

193 -- 54: Южный Судан

Итак, свершилось: независимость Южного Судана признана, причем с молниеносной быстротой, уже двумя странами - самим виновником торжества - Суданом северным и Германией. В мире появилось 193-е независимое государство, а в Африке - 54-е. Вот она - долгожданная свобода, добытая в результате многолетней вооруженной борьбы с людоедами из севера. Это еще один гвоздь в гробь "территориальной целостности" искусственных человеконенавистнических образований. Тупорылые и меркантильные противники сепаратизма в пролете...

Одновременно с этим и в Европе произошло одно немаловажное событие: Read more...Collapse )
Всевидящее Око
Всевидящее Око

Цитата: "В Армении из-за высокого интеллектуального уровня населения делать бизнес намного сложнее, чем в других странах" (олигарх-интеллектуал Михаил Багдасаров)


Вот, оказывается, откуда сложности с бизнесом в Армении. Из-за сверхвысокой концентрации суперинтеллектуалов! Вот так-то. Знай наших. А коррупция и кумовство, безграмотность и алчность элиты лавочников - это все мифы, злобные форбсовские сказки. На самом деле, куда ни плюнь, везде одни интеллектуалы приседают. Ну а глядя на квадратные рожи интеллектуалов в национальном собрании, правительстве и телевизоре, просто чувствуешь неописуемую гордость за страну победившего интеллекта...
 

Цитата: "Евреи и армяне в любой стране добиваются очень больших результатов и становятся миллиардерами. Все это говорит о том, что генетика этих древних народов играет свою роль" (олигарх-генетик Михаил Багдасаров)

Все это говорит о том, что свою роль сыграло элементарное невежество олигарха. И дело не только в том, что миллиардерами становятся не только (и не столько) евреи с армянами, просто таких озабоченных интеллектуалов хлебом не корми, дай только про "генетику" народов рассуждать, да гнать пургу про "армянскую" кровь и "армянский" интеллект. То ли олигарх до сих пор не в курсе, что генетика и этнология - разные науки, то ли хочет сказать, что олигархом он стал благодаря генетическим, а не социально-политическим, мутациям...

Всевидящее Око

Сказано - сделано!




Прошло уже 300  лет, а армяне как были наивными простаками, так ими и остались по сей день...
Всевидящее Око
Հայաստանի Հանրապետության սահմանադրություն

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն էր:
[Բազմաչարչար Հայաստանի խրոխտ զավակ Աշոտյան]

Հոդված 32. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն Ալթայան երկրամասում եւ Կալինինգրադի մարզում:
[Բազմաչարչար Հայաստանի խրոխտ զավակ Տ.Սարգսյան]
Всевидящее Око
Շնորհակալություն khlurd -ին Արշակավանը (բոլոր առումներով) հիշելու համար: Շատ հրատապ է՝ մանավանդ վարչապետի հերթական հիմարության ֆոնի վրա: Եթե չորրորդ դարի "կրիտիկական զանգվածը" սպանդի ենթարկվեց օտարամոլ, ընչաքաղց ու ամբարտավան նախարարների կողմից՝ ի հեճուկս արքայի, ապա քսանմեկերորդ դարի "Հայոց աշխարհի" ճարտարապետները արդեն "արքայի" հրահանգով այդ զանգվածը պարզապես դուրս են շպրտում Հայաստանից: Շառից-փորձանքից հեռու՝ հանկարծ "հեղափոխություն" չանեն էդ անաստվածները, չխանգարեն հանկարծ էն խեղճ-միամիտ օլիգարխներին, մոնոպոլիստ տզրուկներին, սաշիկներին, լյովիկներին ու պատվավոր այլ մկներին: Ավելի լավ կլինի՝ թող գնան ռուսաստանները ասֆալտ գցեն, բատրակություն անեն թուրքիաներում - միգուցե ձեռի հետ մի քիչ էլ փող ուղարկեն մեր սովալլուկ լֆիկներին...

www.youtube.com/watch
Վարչապետ ունենք, աշխարհը չունի... Տո, ասա, ախր քեզանից ի՞նչ Ֆուկույամա, լուռ նստի, "Հայոց աշխարհի" փողերը լափի, էլի՜: Չէ որ չէ, պետության վախճան, հայ շամաններ, Ռուբեն Վարդանյան ու ֆլան-ֆստան: Հիմա էլ թե՝ կրիտիկական զանգվածներ, հի-հի-հի, հեղափոխություն, հա-հա-հա:


www.youtube.com/watch
"Բայց ինչպես անենք, որ մարդիկ մնան Հայաստանի Հանրապետությունում: Պետք է մենք այնպես անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում"

Պետք է՝ արե՛ք: Ի՞նչն է ձեզ խանգարում, պարոնայք նժդեհապաշտ պանդոկապաններ: Իշխանությունը՝ ձերը, փողերի մեջ լողում եք, կազինոներից ու ռեստորաններից էլ դուրս չեք գալիս: Դե, արե՛ք, էլի: Ու՞ր եք ժողովրդին Արշակավան Սիբիր քշում:
Всевидящее Око
Նժդեհապաշտ հակադաշնակցականները Նժդեհ կարդալ երեւի այնքան էլ չեն սիրում, կամ էլ սերտում են գուրուի այն մտքերը միայն, որոնք նրա գլխում ծնվել են խորհրդային բանտերում, հրեշտակակերպ չեկիստների գուրգուրանքով պաճուճված: Դաշնակցության քառասնամյակին նվիրված այս խորհրդածությունները, հուսով եմ, գոնե մի քիչ նրանց կսթափեցնեն. հեղինակը ինչ-որ շատ է նենգ-դաշնակյան բաներ ասում. "հակադաշնակցական անարիութիւն", "հակադաշնակցական ստրկամտութիւն", "բարոյական հսկաներ", "ներքին հոգեկան կարողութիւն", "արժէքների գնահատման նոր չափանիշ", "անխորտակելի ուժ" եւ նման շատ այլ նենգություններ ու ապուշություններ... :)))

Կարդալ հալածական Նժդեհի խորհրդածությունները հալածողների մասին...Collapse )
Всевидящее Око
Спасибо gost_474_90  за указания на деяния дашнаков - этих коварнейших дармоедов, предателей и террористов, казнокрадов и сутенеров, идиотов и масонов, пляшущих под еврейскую дудку... Pidary, одним словом, как метко заметил наш фройнд аус Берлин. Вот уже больше ста лет эта коварнейшая партия плодит одних только уродов - гайдуков типа Андраника и Сероба, разбойников-террористов типа Дро и Натали, пейсателей типа Аароняна и Шанта... Армяне вообще странные люди: толпами записывались в ряды именно дашнакских уродов и почему-то считали их святыми, даже песни сочиняли про них... Так и остались бы эти наивные армяне в таком страшном неведении, если бы не доблестные большевички с братьями-турками, пришедшие наконец совместными усилиями освободить многострадальную Армению от кровавой диктатуры дашнакских предателей... :)))

Читать дальше про деяния дашнаков...Collapse )
Всевидящее Око
Я ужасно рад за армянских почитателей рок-музыки. Ну и низкий поклон всем тем блогерам, благодаря которым я наконец узнал, что это такое и с чем его едят. Но это не главное. Теперь, когда создана ассоциация рокеров - под крылом родной партии и дорогого правительства, можно уже спать спокойно: ведь целый минкульт и лично премьер торжественно обещали - рок будет жить вечно... Так же вечно, как и процветающая армянская քֆուր-քյաֆար наука! При чем тут вообще наука? А вот при чем:

Всевидящее Око
«Ովքեր են կողմնակից, որպեսզի Հայաստանում լինեն օտարալեզու դպրոցներ... այնպիսի դպրոցներ, ինչպիսիք կան Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, որտեղ օրենսդրությամբ թույլատրված է, որ լինեն դպրոցներ միջնակարգ եւ որոշ առարկաներ այդ միջնակարգ դպրոցներում դասավանդվեն օտար լեզուներով, եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որը խստապես արգելում ա, որ այդպիսի դպրոցներ լինեն Հայաստանում...»
Օտարալեզու դպրոցի սահմանումը ըստ վարչապետի: Շատ մրցունակ, բայց եւրոպական իրականությունը խեղաթյուրող սահմանում էր: Հատկապես զավեշտալի էր Ֆրանսիայի օրինակը, որի օրենսդրությունը լեզվի եւ հանրակրթության մասին շատ ավելի խիստ է, քան ՀՀ օրենսդրությունը... Այդպիսի դպոցներ Հայաստանում էլ կան՝ ազգային փոքրամասնությունների եւ այլ երկրների քաղաքացիների համար, ինչպես, ասենք, Ֆրանսիայում ռեգիոնալ լեզուների (կորսիկացիների, բրետոնցիների, բասկերի) համար, Իսպանիայում՝ նույն այդ բասկերի ու կատալոնցիների համար... "Որոշ առարկաների" ստի մասին էլ չխոսեմ...

«Ուրեմն դուք ծանոթ չե՞ք եւրոպական մշակույթին...»
Պարզվեց, որ իրականում վարչապետը ծանոթ չի այդ եւրոպական կոչեցյալ "մշակույթին"... Ո՛չ ֆրանսիականին, ո՛չ իսպանակակին, ո՛չ գերմանականին, ոչ էլ, առավել եւս, նիդեռլանդականին, հունականին ու շվեդականին...


«Կարծիք մի՛ հայտնեք… Դուք բացասաբար եք ազդում աուդիտորիայի վրա»
Տոլեռանտություն եմ ասել հա՜... Ինչ կարծիք, ինչ բան. քվեարկի, հետո կիմանաս ինչի մասին ես քվեարկել... Իսկական եւրոպական մրցունակ մշակույթ...

«Պետք չի՛ տեղեկատվություն տալ»

Իհարկե, պետք չի: Թող մարդիկ անտեղյակ մնան, որ 75% կարողանանք կազմել: Գիտե՞ք, մի տարօրինակ բան պարզվեց. "կթվորները" ու դեբիլները "մեծամասնություն" էին...
 

 



 

 

Всевидящее Око
«Դա ձեր սուբյեկտիվ կարծիքն ա, որ մենք մտահոգ չենք, իսկ ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք շատ մտահոգ ենք, անքուն գիշերներ ենք անցկացնում, տանջվում ենք, տարբեր մասնագետների ենք կանչում, քննարկումներ ենք անում իրանց հետ, դիսկուսիաներ ենք անում եւ խիստ մտահոգ ենք...»

Всевидящее Око
Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրում ոչ մի խոսք չկա օտարալեզու դպրոցների մասին: Ընդհանրապես լեզու բառը հազվադեպ է հանդիպում. մի քանի անգամ միայն, այն էլ անկապ ու անիմաստ տեղերում: Լավ հուշտ եղած են հեղինակները. երեւի արդեն ջոկել են, որ իրենց տխրահռչակ օրինագիծը անցկացնելու շանսերը քանի գնում փոքրանում են, ու հիմա զգուշություն են ցուցաբերում: Ահա այն ամենը, ինչ հնարավոր եղավ պեղել այս անբովանդակ, բայց խիստ մրցունակ թալմուդից.


Կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում
առաջնայնություն կտրվի մայրենի և օտար լեզուներով հաղորդակցման, ժամանակակից տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման, համագործակցության, հետազոտական և ստեղծագործական կարողություններին և հմտություններին: Կմշակվեն մայրենի և օտար լեզուների, հայագիտական առարկաների, մաթեմատիկայի և բնական գիտությունների, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների ուսուցման և կիրառման համակողմանի բարելավման հայեցակարգերը


Միջազգային և տարածաշրջանային համագործակցություն
Գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի շահեր, Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավվածության ռազմավարություն: Սա մի կողմից ենթադրում է կրթության բնագավառի ակտիվ մասնակցություն գլոբալ և տարածաշրջանային գիտակրթական գործընթացներին, մյուս կողմից` խնդիր է առաջադրում կրթությանը` մեծացնել նման մասնակցության ներուժը, ապահովել լեզվական և միջմշակութային շփումների դժվարությունների հաղթահարումը:


Всевидящее Око

Այլատյացության մասին

Շնորհակալություն հայտնելով koreolan-ին՝ խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր մեկնաբանում են իմ մատյանի գրառումները, զերծ մնալ այլատյացության եւ ազգայնամոլության դրսեւորումներից: Իհարկե, սա չի նշանակում թե թունդ երկխոսությունները, երգիծական շշպռոցները արգելվում են, սակայն կարելի է ու անհրաժեշտ է մնալ պատշաճության շրջանակներում. Այսուհետ բոլոր այդպիսի գրառումները դեն եմ նետելու անմիջապես եւ առանց զգուշացման:

Մարդ կա մրցունակ հրեաներին է ատում, մարդ էլ կա՝ անմրցունակ հայոց լեզուն... :)
Բոլոր դեպքերում, պարոնայք ընկերներ, պետք է մի քիչ "տոլեռանտ" լինել, ինչպես կասեր վարչապետը... :)
Всевидящее Око
Վարչապետի Բարքեմպյան մարգարիտները


«Գիտե՞ք, մի տարօրինակ բան պարզվեց, որ կողմնակիցները ավելի շատ էին, քան մենք, որ դեմ էինք...»

Ցույց տվեք տեսնենք էլի մի հատ էդ "կողմնակիցներին": Էդ ինչքա՞ն "շատ" են, որ ոչ մեկը չի երեւում հորիզոնում... :)

«Իրանք փոքրամասնություն էին...»
Մեծամասնություն էին օտարամոլ մրցունակ կթվորները՝ հարազատ կուսակցության ու կառավարության միակ ճիշտ որոշմամբ:

«Նամանավանդ հայ ակադեմիկոսները…»
Ինչպիսի՜ հարգանք գիտության նկատմամբ, ինչպիսի՜ բարձր մակարդակի կառավարական հարգանք մանավանդ հայ շամանների ակադեմիկոսների նկատմամբ:

Всевидящее Око

Ղարիբ մշեցին

Իրեն "կիրթ" ու "հանդուրժող" ներկայացնող հետաքրքիր անձնավորությունը, որը իմ մատյանն էր ժամանել լոկ վարչապետի "համազգեստի պատիվը" պաշտպանելու համար, այդպես էլ չհամարձակվեց ընդունել բանավեճի մեջ մտնելու իմ հրավերը: Գոլորշիացավ ղարիբ խեղճ "մշեցին”՝ աներեւույթ Հայոց աշխարհի ցնդաբանության գովքը անելով, պայթեց ինչպես մի դատարկ պղպջակ՝ Ռուբեն Վարդանյանի տիեզերական դպրոցն երազելով...

Մըռնիմ քըզի, մշեցի ջան, բա էն Պյութագորասին հիմա մենք ինչ պատասխան տանք... :)))
Всевидящее Око
 Այս խոսքերը պատկանում են մի շատ հետաքրքիր ու կիրթ անձնավորության, որը չգիտես ինչու որոշեց մեկնաբանել իմ գրառումը վարչապետի 70%-անոց ստի մասին: Պարզվեց, որ օտարալեզու դպրոցներին դեմ են "ագրեսիվ", "ատելությամբ" լեցուն, "լկտի" էակները, որոնք "բանավիճել չեն կարողանում"... Շատ զավեշտալի բաներ ասաց այս ընկերը ու վերջում էլ թե "21-րդ դարը հաստատ մերն ա լինելու": Չէ, հանկարծ չմտածեք, թե ես դեմ եմ սեփականաշնորհմանը, ի վերջո բոլորս էլ գիտենք, թե ում է պատկանում, ասենք, ամբողջ Էջմիածինը կամ Կոտայքը, կամ էլ Հայաստանի ողջ ձեթն ու շաքարավազը, բայց որ կարելի է արդեն դարեր ու հազարամյակներ սեփականացնել, ինձ համար նորություն էր: Չնայած մրցունակ տղերքի համար սա մի բարդ խնդիր չի լինի. Դիլիջանի դպրոցը կբացեն, ճոպանուղին կշինեն ու կարելի է վստահորեն ասել, որ դարն արդեն գրպանումդ է... Հայ գիտի Հայկական Աշխարհ... :)  
Всевидящее Око

Սուտը մնում է սուտ...

 Շնորհակալություն kornelij-ին կառավարական 70%-անոց ստի աղբյուրը ներկայացնելու համար: Վերջապես պարզվեց կառավարական աճպարարության գաղտնիքը: Հարցումը իրականացրած կազմակերպությունը անկեղծորեն խոստովանում է, որ ինքը պատասխանատու է միայն հետազոտության գիտական չափանիշների համար, բայց ոչ բնակչության տեղեկացվածության աստիճանի համար, որի պատասխանատուն կառավարությունն է եղել, այն նույն կառավարությունը, որը ջանք ու եռանդ չխնայեց օտարալեզու դպրոցների հարցը խեղաթյուրելու. այն աստիճան, որ մարդիկ չկարողանան անգամ հասկանալ, թե ինչին են իրենք "կողմ": Ինչպես հասկանային խեղճերը, եթե Աշոտյանը մի բան էր ասում իր մենախոսական "բանավեճերում", Տ. Սարգսյանը՝ մեկ այլ բան, իսկ Ս.Սարգսյանն էլ ոչինչ չէր ասում, մինչեւ որ մի երկու բան ի վերջո ասաց, բայց այնպիսի բան, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես լուռ մնար... 

Արդյունքում՝ "կողմ" արտահայտվածները փաստորեն չեն հասկացել, թե հատկապես ինչին են իրենք "կողմ", եւ սա ակնհայտորեն բխում է գլխավոր հիմնավորման ձեւակերպումից՝ "օտար լեզու իմանալը կարեւոր է" - 64.5%: Դժվար թե այսքան մեծ թիվ են կազմել կատարյալ ապուշներն ու բթամիտները, որոնք ի վիճակի չեն եղել նույնիսկ հասկանալու, որ "դեմ" արտահայտվողների համար էլ օտար լեզու իմանալը պակաս կարեւոր չէ. կառավարության շնորհիվ (ավելի ճիշտ՝ պատճառով) մարդիկ ապակողմնորոշված են եղել, տեղեկացվածության աստիճանը՝ համարյա զրոյական մակարդակի վրա...

Հատկանշական է, որ հարցումն իրականացրած կազմակերպությունը, կարծես արդարանալով այն բանի համար, որ հարցման արդյունքները օտարալեզու դպրոցների կտրվածքով լրիվ անիմաստ են ու արժեքից զուրկ, հարկ է համարում ընդգծել. "բացասական դիրքորոշումն առավելապես պայմանավորված է բուն որոշման վերաբերյալ տեղեկացվածության մակարդակով: Ավելին, որքան ավելի սոցիալապես ակտիվ և տեղեկացված խմբերից են հարցվողները (երևանաբնակ, բարձրագույն կրթությամբ, երիտասարդ), այնքան ավելի բացասական է նրանց վերաբերմունքը:" Այսինքն՝ ով գաղափար է ունեցել հարցի մասին, տեղյակ է եղել, թե "ով ում բարեկամն է", դեմ է արտահայտվել, իսկ ով անտեղյակ է եղել, կամ թյուր կարծիք է ունեցել, կամ էլ բթամիտ է ի բնէ, "կողմ" է քվեարկել...

Այնպես որ, այս հարցումը համարյա անիմաստ բան է եղել: Եթե հարցը ձեւակերպեին այսպես "Դուք կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների բացմանը (լեզուներ իմանալը շատ կայֆ բան է)", ապա 75%-ի փոխարեն 95% էլ կարելի կլիներ հավաքել: Իսկ եթե ձեւակերպեին այսպես "Դուք կո՞ղմ եք օտարալեզու դպրոցների բացմանը (աչքներդ լույս՝ երկրորդ պետական լեզու ենք ունենալու), ապա 5%-ից չէր անցնի...
Всевидящее Око
Премьер министр Армении Тигран Саргсян признался, что изменения в законе о языке нужны были лишь для того, чтобы смогли функционировать две школы: одна - в Дилиджане, другая - таиландская школа регентов. Теперь, когда и Рубен Варданян, и директор тайской школы публично отказались от своих намерений, что остается правительству, кроме как отозвать изначально дефективный законопроект и выбросить его в мусорную корзину? Это самое подходящее место для уродства, а  Ашотяну при этом полагается молоко за вредность новая тачка для истории других удач... :)
Всевидящее Око
Շատերն արդեն մոռացած կլինեն նախարար Աշոտյանի այն պնդումը, թե օտարալեզու դպրոցների բացման հանճարեղ մտահղացումը ծնվել է իր եւ միմիայն իր հանճարեղ գլխում: Սակայն շատ չանցած ոչ պակաս հանճարեղ վարչապետ Սարգսյանը  ի լուր ամենքի հայտարարեց, որ գաղափարի հեղինակը հենց ինքն է եղել. դա անհրաժեշտ է միայն նրա համար, որ Ռուբեն Վարդանյանի ու Թաիլանդի դպրոցները հնարավորություն ունենան Հայաստանում գործելու: Ակնհայտ է, որ այս երկու հանճարներից (Աշոտյան, Սարգսյան) առնվազն մեկը ստում էր, բայց դե սուտ խոսելը "պանդոկապանների վերնախավի" (c) համար երեւի սովորական բան է ՝ ինչպես կազինոներում թրեւ գալը կամ նժդեհական ձեւանալը: Ստում էին, իհարկե, երկուսն էլ, եւ դեռ շարունակում են ստել...

Ծանոթանալ վարչապետի հերթական ստի հետ...Collapse )
Всевидящее Око


Միանում եմ Թալինցու արդարացի պահանջին. Ես պահանջում եմ, որ պարգեւատրուի ադրբեջանցի լավ պատրաստուած դիվերսանտին սպանած հայ պատանին և մենք բոլորս ճանաչենք նրան: Ով միանում է այս պահանջին, թող գրի իր մոտ այս մասին:

Присоединяюсь к справедливому требованию Талинци. Требую, чтобы армянский юноша, уничтоживший азербайджанского диверсанта с хорошей подготовкой, был представлен к награде, чтобы все мы узнали его. Кто присоединяется к этому требованию, пусть напишет об этом у себя в журнале.
Всевидящее Око

Թանկագին հայ ժողովուրդ,

 

"ԴԻԼԻՋԱՆ" միջազգային դպրոցի նախաձեռնողները եւ փողավարձուների խորհրդի անդամները տարիներ շարունակ շնչում եւ ապրում են միայն Հայաստանով, զօր ու գիշեր մտածում այս չքնաղ երկրի զարգացման ու բարգավաճման մասին: Ահա թե ինչու մենք առանց վարանման, միաձայն որոշեցինք ձեռնամուխ լինել այս դժվարին, բայց պատասխանատու գործի իրականացմանը: Գիտակցելով խնդրի կարեւորությունը` վաղուց արդեն կազմել ենք «Արմենիա-2220» նախագիծը, մշակել մոտակա 200 տարիների համար Հայաստանի սրնթաց զարգացման ու բարգավաճման սցենարներ, պայմանավորվել ենք վարչապետի հետ նախապատրաստական աշխատանքներ տանել այդ ժամանակաընթացքում պետության վախճանը սահուն անցկացնելու համար: Հիմնելով Դիլիջան դպրոցը՝ Հայաստանի ապագայի ու համաշխարհային տիրույթում նրա տեղի մասին կարելի է արդեն բոլորովին չանհանգստանալ. միջազգային մակարդակ ունեցող օտարալեզու բարձրակարգ մասնագետները կհոգան ամեն ինչի մասին, չի բացառվում նաեւ, որ կլուծվի հայոց լեզվի եւ գրականության դասավանդումը հայերենով անցկացնելու հարցը՝ պայմանով, որ չեն խախտվելու մրցունակ աշակերտների եւ նրանց մրցունակ ծնողների իրավունքները:

 

«Արմենիա-2220» նախագծի շրջանակներում իրականացվել են մի շարք փայլուն ծրագրեր, որոնք Հայաստանի եւ համայն հայության համար կենսական կարեւորություն ունեն: Նշենք դրանցից միայն մի քանիսը.

 

Հրատարակում ենք «Երևան» ամսագիրը ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, «Գյումրի» հանդեսը թուրքերեն եւ ճապոներեն լեզուներով, ինչպես նաեւ «Քելբաջար-Լաչին» շաբաթաթերթը հին-ադրբեջաներեն եւ չինարեն լեզուներով:

 

Հովանավորում ենք դասական ու ռաբիս երաժշտության սուպեր-սթար աստղերի,  կատարողների ու դիրիժորների հյուրախաղերը եւ նրանց ռեստորանային ճաշկերույթները:

 

Ամեն տարի մի քանի երիտասարդ կատարողների կրթաթոշակներ ենք տալիս ու արտասահման ուղարկում՝ մրցունակ հյուրախաղերի:

 

Մեզ խորապես մտահոգում է այն, որ մենք կորցնում ենք վեց միլիոնանոց սփյուռքի աճող սերունդը: Մեր երեխաները ձուլվում են, եւ դա չի կարող մեզ չմտահոգել: "Դիլիջան" բարեգործական դպրոցի շնորհիվ մենք հուսով ենք հասնել նրան, որ մեր երեխաները ձուլվեն նաեւ մայր հայրենիքում: Մենք ձգտում ենք, որպեսզի «Հայաստան» ու «հայ» բառերը  ասոցացվեն օտարամոլության ու ստրկամտության հետ` արհամարհանք առաջացնելով մրցունակ ազգերի մոտ: Մեր նպատակներից մեկն է` հրապուրել ու Հայաստան բերել թուրքական ծագում ունեցող մարդկանց, ովքեր ազատորեն կարող են  Հայաստանի ցանկացած վայր ընտրել` սովորելու, ապրելու, աշխատելու եւ, ամենակարեւորը, բազմանալու համար: Մենք մեր ժամանակը, ռեսուրսը, տաղանդը, հնարավորություններն ու միջոցները ներդնում ենք, որպեսզի Հայաստանը ամուր մնա մի խումբ օլիգարխների ու նրանց պնակալեզների ճանկերում:

 

Ցավոք, այսօր ստիպված ենք խոստովանել, որ հանգամանքների բերումով՝ Հայաստանի անմրցունակ ու հետամնաց հասարակությունը դեմ է արտահայտվում մեր հրաշալի նախագծին, համառորեն չի ուզում տարածել հայերի մեջ օտարալեզու կրթախտը եւ նույնիսկ անբարենպաստ կարծիք է ձեւավորում մեր “Դիլիջան” մրցունակագույն միջազգային դպրոցի մասին: Եւ սա այն դեպքում, երբ ՀՀ նախագահը խորհրդանշական «գիտությունների փողի ծառը» արդեն տնկել-վերջացրել է ու անհամբեր սպասում է դիվիդենդներին...

 

Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Խորապես համոզված ենք, որ XXI-XXII դարերում կրթության դերն աճելու է, եւ քանի որ փողավարձուների խորհրդի կողմից հաստատած հայեցակարգով դպրոց այսօրվա Հայաստանում պետք չէ, մենք պատրաստվում ենք այս նախագիծը իրագործել եղբայրական Ադրբեջանի տարածքում՝ հանդուրժողանակության բնօրրան Սումգայիթ փառապանծ քաղաքում: Այսուհանդերձ մենք համոզված ենք, որ սա էլ ավելի կնպաստի Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը...

 

Հարգանքով`

 

Վերոնիկա Զոնաբենդ և Ռուբեն Վարդանյան

Թիմ Ֆլինն և Նուբար Աֆեյան

 

ԴԻԼԻՋԱՆ Միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ

Всевидящее Око


Հարգարժան Ռուբեն Վարդանյանը իր բաց նամակում զավեշտալի հարցեր է տալիս "Հայաստանին ու հայ ժողովրդին", օրինակ՝

"Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ, թե՞ ցանկանում է գոյատևել:"

Հայոց լեզուն, պարզվում է, շատ է խանգարում հայերին "զարգանալու" եւ "բարգավաճելու", Մաշտոցը ժողովրդին միայն գոյությունը քարշ տալու հնարավորություն է տվել, ուրիշ ոչ մի բան: Ոչ ոք կասկած անգամ չպետք է ունենա, որ հայ ժողովուրդը "բարգավաճել" կարող է միայն անգլերենով ու ռուսերենով՝ կատարելով "անկախ փորձագետների" միակ ճիշտ ցուցումները եւ իհարկե  "միջազգային մակարդակի խորհրդատուների" հայապաշտ հովանու ներքո... :)
 

"Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում, թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա"

Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ քաղցր ու սիրուն "համաշխարհային գործընթացներ" են, որ հայերին ստիպում են իրենց մայրենի լեզուն դեն նետել ու անմիջապես "ներգրավվել" դրանց հորձանուտում... Որքան էլ գայթակղիչ լինի այս "մրցունակ" ցնդաբանությամբ զբաղվելը, այնուամենայնիվ տարօրինակ է, որ միայն հայերն են դրանով զբաղված. ինչ որ չի երեւում, որ, օրինակ, Ֆրանսիան (Ռուսաստանը, Թուրքիան կամ մի այլ երկիր) իր լեզվի քաղաքա
կանությունից շտապ հրաժարվի... :)

Всевидящее Око
"Հասարակական կազմակերպությունները  ոչ թե մեր աշխատանքը քննադատությսն ենթարկող հասարակական օղակներ են, այլ նախևառաջ մեր գործընկերները, որովհետև իրականում ինչքան հասարակությունը հետաքրքրվի կրթական համակարգով, այնքան մեծ կլինի մեր համատեղ աշխատանքի արդյունավետությունը"
(Աշոծյան՝ "Նախարարն ընդդեմ իր պադավատի" «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի», 10.07.2010)


"Գործնկերները" պահանջում են լիակատար արդյունավետություն, մանավանդ որ օգոստոսը նորից մոտենում է, իսկ էն Պողոս ութոտնուկը կանգնել է հենց հաղթական 0 (զրո) տոկոսի վրա, այլ ոչ թե մրցունակ 1 (մեկ, ադին, բիր - ненужное зачеркнуть) կամ էլ սկզբնական 2 (դվա) տոկոսի: Հենց նոր հաղորդեցին... :)))
Всевидящее Око

В ближайшем будущем между правительствами Армении и России и Всемирной продовольственной программой ООН (UNWFP) будет подписано трехстороннее соглашение по программе "Стабильное школьное питание". Об этом 9 июля заявила руководитель армянского представительства Всемирной продовольственной программы Мелани Мэйсон в ходе встречи с министром образования и науки Армении Арменом Ашотяном.

...донором программы выступает правительство России, которое в рамках программы в течение 3 лет выделит инвестиции в размере около $8 млн. Школьным питанием будут снабжаться 700 школ в 6 областях Армении (примерно 50 тысяч школьников).

...Координатором и заказчиком программы "школьные завтраки" выступает российское Федеральное агентство по делам СНГ, соотечественников, проживающих за рубежом, и по международному гуманитарному сотрудничеству (Россотрудничество), подведомственное МИД России.


И все-таки голодающих детей Поволжья армянских школьников будут кормить. Совершенно бесплатно и бескорыстно, просто за красивые "армянские" глаза и беззаветную преданность делу Голицына Ашотяна... Спасибо Россотрудничеству, честно и активно выполняющему поставленную президентом РФ перед ним задачу по "популяризации русского языка за рубежом, расширению и укреплению пространства русского языка и культуры". Может в этом и нет ничего плохого, но кто будет популяризовать армянский язык - хотя бы в самой Армении, господа, кто будет укреплять пространство армянского языка и культуры? Разве в Армении нет $8 млн для таких благородных целей? Да взгляните хотя бы на пару-тройку строящихся вилл вблизи Еревана, принадлежащих Саркисянам,  Абраамянам и пр. представителям правящей верхушки ... Как минимум $8 млн., если не все $10 млн...
Всевидящее Око

Бежали робкие шумеры...

"...մենգրելական, սվանական և վրացական լեզուներն ընդհանուր հիմք ունեն, իսկ այդ 3 լեզուներն այն լեզուն են, որ կոչվում է շումերական լեզու, որն այսօր էլ շարունակում է իր գոյությունը: Չգիտես թե ինչու, աշխարհի գիտնականներին թվում է, թե շումերական լեզուն մեռած է, իսկ շումերցիներն անհետացել են, բայց իրականում, Վրաստանում կենդանի է այդ լեզուն, ժողովուրդը:"

Անչափ ուրախալի է, որ մեր եղբայր վրացիներն էլ շումեր դուրս եկան՝ սվանների ու մեգրելների հետ ձեռ-ձեռի տված: Մինչ այդ մեր եղբայր թուրքերն էին լեյտենանտ Շմիդտի շումերների փառապանծ զավակների դերը խաղում, բայց դե հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ. շումերների (ու ձեռի հետ էլ՝ նաեւ հուռիների ու մարերի, սկյութների ու սակերի, ու չգիտեմ էլ ինչ զահրումարի) այս զավակները մեծահոգաբար թույլ են տալիս հայերին իրենց պապենական հողերի վրա ապրելու... :)
Всевидящее Око
Փետրվարի 15-ին «Մեծարման եւ երդման արարողություն» խորհրդանշական անունը կրող միջոցառմամբ մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագրով ծրագիրը: ... Մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Այնուհետեւ Տեր Մկրտիչ վարդապետն իր ողջույնի խոսքը հղելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը` 2010 թվականը Մայրենիի տարի հռչակելու եւ միջոցառումը կազմակերպելու համար: Բացելով հանդիսավոր ցերեկույթը` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց. «Մենք եկել ենք խոնարհվելու այն մեծ Սրբի առաջ, ով մեր դարերը դարձրեց հայերեն»: Տիկին Հակոբյանն իր խոսքը շաղախելով հայ եւ օտարազգի բանաստեղծներից եւ լեզվաբաններից արված քաղվածքներով, առանձնացրեց Ջորջ Բայրոնի խոսքը, թե. «Հայերենը Աստծո հետ հաղորդակցվելու լեզու է: Անհրաժեշտ է հնարավորինս անաղարտ պահել մեր գանձը եւ փոխանցել սերունդներին»:

Սփյուռքի Նախարարության Պարբերական (2010, I, էջ 2)


Այ քեզ բա՜ն. փետրվարին 2010-ը "Մայրենիի տարի" են հռչակում, որ հունիսին Մայրենին արմատախիլ անեն, այն էլ նենգաբար ու սրբապղծորեն՝ Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի տոնի օրը: Մի հարցնող լինի, եթե «Մեր լեզուն մեր Հայրենիքն է» կառավարության մի անդամի համար, այդ ինչպե՞ս է հնարավոր, որ նույն կառավարության այլ անդամները այդ լեզուն անմրցունակ են հայտարարում ու աշոծյանական օտարալեզվություն քարոզում: Պետք չի ուրեմն սրբապղծորեն խոնարհվել ո՛չ "մեծ Սրբի" առաջ, ո՛չ էլ ձեւականորեն "հաղորդակցվել Աստծո հետ": Ինչ Բայրոն-Մայրոն, եթե ունենք մի հրաշք աշոծյան՝ ժամանակակից գիտելիքների մի մրցունակ շտեմարան. "գանձ" չկա,_ ասում է մտքի այս հսկան իր նախարարական բարձունքից,_ լոկ անմրցունակ մի աղբակույտ...



Всевидящее Око
Նա [Մովսես Հերգելյանը - Kogovit] նշել է, որ իրենք հանդիպել են նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ում դիրքորոշմանն այս հարցի վերաբերյալ իրենք տեղյակ չեն, սակայն նրա կերպարն իմանալով՝ ենթադրում են, որ պետք է Սփյուռքի շահերը պաշտպանի։

Կերպար, կերպար, մոտ արի,
Քեզ տամ կորեկ ու գարի,
Սփյուռքի շահը պաշտպանիր,
Կոմսոմոլն էլ մոռացիր...

Անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությանը` Սարգիս Կիրակոսեանն ասաց, որ նախարարության հիմնումը գովելի նախաձեռնություն էր, նախարար Հրանուշ Հակոբյանն էլ իր բարեկամն է, սակայն Սփյուռքի նախարարությունը պետք է իր ծրագրերը համակարգի հիմնական մի քանի կառույցների հետ, որոնց գլխավորը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն է: Երկրորդ` Սփյուռքի նախարարությունը պետք է հաշվի առնի 80 տարի սփյուռք պահած առաջնորդարանի, ավանդական կուսակցությունների տեսակետները:

Բարեկամն եմ ես համայն հայության,
Ընկերը բոլոր նախագահներիս,
Տոգորված շնչով կոմերիտմիության՝
Աշխարհն եմ ահա ոտի տակ տալիս...

Պաշտում էի ես Լենին պապիկին,
Սիրում եմ եւ մեր քաջն Նժդեհին,
Կաթողիկոսի ձեռքն եմ համբուրում
ՈՒ կոմսոմոլի տոմսս տրորում...
Всевидящее Око
Почему возвращающихся домой из ЮАР аргентинцев встречают почти как героев и просят Марадону не уйти, а бразильцев - как предателей, посылая при этом Дунгу на мамбу, а Мело - на мыло? :)))
Всевидящее Око
«Լեզվի տեսչությունը որպես պետության կողմից հիմնված, պետական լեզվի գործածությունն ապահովող եւ լեզվաքաղաքականության նկատմամբ հսկողություն իրականացնող միակ միջոց, պետք է ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան ունի այժմ։ Լեզուն մեր կյանքում շատ ավելի կարեւոր դեր ու նշանակություն ունի, քան կան այդ գործիքի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ»,–նշեց նա։

Նշեց նա: ՆԱ: Նա-նա-նա: Բայց ո՞վ է այս ՆԱն, խայտառակ խոսքերի այս հետամնաց հեղինակը, ինչպե՞ս է ՆԱ համարձակվում անմրցունակ լեզվի "կարեւորության" մասին հիմար-հիմար դուրս տալ ու նույնիսկ առանց ամաչելու "բարձրացնել" գոյություն չունեցող Լեզվի պետական տեսչության կարգավիճակը: Բա որ հանկարծ Աշոծյանը լսի, էս խեղճի փետուրները ախր քամուն կտա միանգամից : Կատակ հո չի, մարդը Լենինգրադի պաշտպանների շարքում հերոսաբար բարձրացնում է "գեղցի" հայերի մրցունակությունը, աշխարհի հետ խոսել սովորեցնում, իսկ այստեղ ինչ-որ մի ՆԱ բարբաջում է ինչ-որ մի լեզվի կարեւորության, տեսչության ողորմելի վիճակի մասին...

Դե սպանեցիր, էլի, ասա տեսնենք ով է հեղինակը...Collapse )


Շնորհակալություն  kayzar-ին այս գրառման նյութը տրամադրելու համար:
Всевидящее Око
Всевидящее Око



Հուլիս 6
Հուլիս 5Հուլիս 4
Հուլիս 3
Հուլիս 2
Հուլիս 1
Всевидящее Око

Profile

Bayazet
kogovit
kogovit

Latest Month

April 2014
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   

Tags

Page Summary

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Tiffany Chow